Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զգացմունքային է արձագանքել ԱԱ-2022-ի ընտրական փուլում Սերբիայից կրած պարտությանը (1:2):
«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը խաղից հետո նստել է խոտածածկին, ձեռքերը դրել է ծնկներին ու չի կարողացել զսպել արցունքները, գրում է A Bola-ն։
Այս պարտության պատճառով Պորտուգալիայի ընտրանին չնվաճեց Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության ուղիղ ուղեգիր: