Ֆրանսիայի հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական խաղում հաղթել է Ղազախստանին (8:0):
Չորս գոլ խփել է հարձակվող Կիլիան Մբապպեն, որը դարձավ Ֆրանսիայի հավաքականի կազմում վերջին 63 տարվա ընթացքում առաջին պոկերի հեղինակը։
Ֆրանսիական L’Equipe մարզական թերթը 22-ամյա հարձակվողին տվել է այս հանդիպման ամենաբարձր գնահատականը՝ 10-ը 10-ից։
Պատմության մեջ սա ընդամենը 12-րդ դեպքն է, երբ ֆուտբոլիստը խաղի վերջում ամենաբարձր գնահատականն է ստանում L’Equipe-ից։
Ավելի վաղ տարբեր տարիների Լիոնել Մեսսին, Ռոբերտ Լևանդովսկին, Նեյմարը և Օլեգ Սալենկոն, ի թիվս այլոց, թերթից ստացել էին 10 գնահատականը: