Լուիս Էնրիկե. «Մենք ստիպված էինք տառապել. Այլ կերպ չէր էլ կարող լինել»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Շվեդիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) մեկնաբանել է ԱԱ-2022 դուրս գալը։

«Մենք ստիպված էինք տառապել. Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ շվեդներն ունեն թիմ, որից պետք է վախենալ։ Լավ են պաշտպանվում, ազատ գոտիներ չեն թողնում։

Ի վերջո, կարծում եմ, որ ֆուտբոլիստներն արժանի էին հաղթանակի։ Ես շատ հպարտ եմ նրանցով` ոչ միայն նրանցով, ովքեր այսօր խաղացել են Սևիլիայում, այլ բոլորով, ովքեր մասնակցել են այս ընտրական մրցաշարին: Մենք այն հաղթական ավարտեցինք՝ չնայած բազմաթիվ դժվարություններին։

Վերջին մի քանի հանդիպումներում ես շատ ավելի մեծ ճնշում էի զգում, քան Եվրո-ում և Ազգերի Լիգայում: Կարծես ուսերիցս լեռ ընկավ»,- ասել է Էնրիկեն։