Ֆերնանդու Սանտուշը նշել է սերբերից կրած պարտության պատճառները

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշն ամփոփել է Սերբիայի հետ ԱԱ-2022-ի ընտրական խաղի արդյունքը (1:2):

Պորտուգալիան A խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը և կխաղա փլեյ-օֆֆում եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու համար:

«Մենք լավ սկսեցինք, գոլ խփեցինք, բայց հետո սկսեցինք կորցնել գնդակը, և խաղը խափանվեց: Մեր եզրայինները շատ ցածր էին խաղում, մենք պետք է ավելի բարձր խաղայինք: Մրցակիցը մեզ շատ դժվարություններ պատճառեց, խաղացողները փորձում էին ամեն ինչ շտկել, բայց երբ ստացան գնդակը, լավագույնս չգործեցին։ Մենք հարձակվեցինք, վտանգ ստեղծեցինք, բայց շատ ժամանակ մեզ չէր հաջողվում»,- ասել է Սանտուշը։

«Արդյունքի համար պատասխանատվությունն ինձ վրա է: Մենք գիտենք, որ չենք արել այն ամենը, ինչ պետք է անել, բայց մենք կլինենք Քաթարում: Ֆուտբոլիստները գիտեն, որ մենք միշտ խաղում ենք հարձակման ֆուտբոլ, հաղթելու համար, այլ ոչ թե պաշտպանողական ֆուտբոլ»,- ավելացրել է Սանտուշը: