Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լեոն Գորեցկան չի մասնակցի ԱԱ-2022-ի ընտրական փուլի եզրափակիչ տուրի՝ Հայաստանի ընտրանու դեմ խաղին: 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել նախորդ տուրի՝ Լիխտենշտայնի դեմ հանդիպանը (9:0):
Ինչպես հայտնում է Բունդեսթիմի պաշտոնական կայքը՝ Երևան չեն ժամանի նաև դարպասապահ Մանուել Նոյերը և հարձակվող Մարկո Ռոյսը (հոգնածության պատճառով), պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը (որակազրկման պատճառով) և կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը, ով մկանային վնասվածք ունի:
Հայաստան – Գերմանիա հանդիպումը կայանալու է վաղը՝ Երևանի ժամանակով 21:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: