Արգենտինայի հավաքականի հարձակվողը վնասվածք է ստացել

«Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Ուրուգվայի դեմ խաղում (1:0):

Դիբալան 2019 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ազգային թիմի մեկնարկային կազմում և փոխարինվեց ընդմիջմանը։ Նա վնասել է սրունքի մկանը:

Արգենտինացու ապաքինման ժամկետները չեն հաղորդվում։