ԱԱ-2022. Դանիայի հավաքականը հաղթել է ընտրական փուլի բոլոր 9 խաղերում

Դանիայի հավաքականն ԱԱ-2022-ի որակավորման փուլի 9-րդ տուրում հաղթանակ տարավ Ֆարերյան կղզիների ընտրանու նկատմամբ (3:1):

Դանիացիներն ընտրական մրցաշարի 9 խաղում 9 հաղթանակ են տարել՝ ընդհանուր 30:1 հաշվով:

Հատկանշական է, որ Կասպեր Յուլմանի թիմը, որն ավելի վաղ աշխարհի առաջնության ուղեգիր էր նվաճել, նախօրեին ԱԱ-2022-ի ընտրական փուլում առաջին գոլը բաց թողեց՝ Ֆարերյան կղզիներից: