ՊՍԺ-ի կանանց ակումբի կիսապաշտպան Ամինատա Դիալոն, ով կասկածվում էր իր թիմակցի՝ Խեյրա Համրաուիի վրա հարձակում կազմակերպելու կասկածանքով, հերքել է մեղադրանքները։
«Դիալոն հերքում է բոլոր մեղադրանքները։ Այս ամբողջ պատմությունը փորձ է արհեստականորեն կոնֆլիկտ ստեղծել Ամինատայի և Հեյրա Համրաուիի միջև»,- L’Equipe-ը մեջբերում է ֆուտբոլիստուհու փաստաբանի խոսքերը։
Դիալոն կասկածվում էր նրանում, որ նա երկու տղամարդկանց հետ վնասել է Համրաուին։