ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 9-րդ մրցափուլում Գերմանիայի հավաքականը Վոլֆսբուրգում 9:0 հաշվով ջախջախեց Լիխտենշտայնի ընտրանուն:
9 գոլից 2-ն այդ խաղում խփեց «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը: Դրանք 32-ամյա ֆուտբոլիստի 41-րդ և 42-րդ գոլերն են Բունդեսթիմի կազմում: Այդ ցուցանիշով նա հավասարվել է Միխայել Բալակի հետ և այժմ նրա հետ կիսում է Գերմանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցանկի 8-րդ հորիզոնականը:
Նշենք, որ Բունդեսթիմի պատմության լավագույն ռմբարկուն Միրոսլավ Կլոզեն է, ով խփել է 71 գոլ: