Հանս-Դիտեր Ֆլիկը Գերմանիայի հավաքականի առաջին մարզիչն է, ով հաղթել է մեկնարկային 6 խաղում

Նոյեմբերի 11-ին Վոլֆսբուրգում կայացավ ԱԱ-2022-ի ընտրական փուլի Գերմանիայի և Լիխտենշտայնի հավաքականների միջև հանդիպումը: Այն ավարտվեց Բունդեսթիմի 9:0 հաշվով հաղթանակով:

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի համար դա 6-րդ հաղթանակն է ազգային թիմի ղեկին: 56-ամյա մասնագետի հետ Բունդեսթիմը դեռևս միայն հաղթում է՝ 6 հաղթանակ: Խփած և բաց թողած գոլերի տարբերությունը 27:1 է:

Ինչպես հայտնում է Opta-ն՝ ավելի վաղ Գերմանիայի ընտրանու պատմության ոչ մի մարզիչ ազգային թիմում չի մեկնարկել 6 անընդմեջ հաղթանակով: