Կիսապաշտպան Դեկլան Ռայսը չի օգնի Անգլիային Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերում։
Ինչպես տեղեկացնում է Անգլիայի հավաքականի պաշտոնական կայքը, հիվանդության պատճառով 22-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է «Վեսթ Հեմի» մարզաբազա:
Անգլիայի հավաքականը նոյեմբերի 12-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակում կխաղա Ալբանիայի հետ, իսկ նոյեմբերի 15-ին կհանդիպի Սան Մարինոյի հավաքականի հետ։
Գարեթ Սաութգեյթի թիմը առաջատարն է իր խմբում, սակայն որակավորման փուլի ավարտից երկու տուր առաջ իր համար չի երաշխավորել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։