Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչչին կիսվել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի Շվեյցարիայի հետ հանդիպման սպասելիքներով։
«2017 թվականի փորձը մնում է մեր մեջ, ինչպես բոլոր դրական և բացասական փորձերը։ Անգլիայի դեմ եզրափակչից առաջ մենք անհանգստացած չէինք և մենք պետք է վերապրենք այդ զգացմունքները: Մենք պետք է մտածենք վաղվա խաղի մասին, իսկ հետո կենտրոնանանք երկուշաբթի օրը: Դրական էմոցիաներ կան, այդպես է եղել միշտ Մանչինին թիմը գլխավորելուց հետո։
Տղաները հանգիստ են ու կենտրոնացած, գիտեն, որ պետք է ամեն ինչ անենք վաղը հաղթելու համար։ Շվեյցարիան հիանալի ֆուտբոլ է ցուցադրում։ Նրանց հետ յուրաքանչյուր խաղ դժվար է։ Մենք պետք է խաղանք մեր ձևով, սակայն նրանք կանեն իրենց լավագույնը, ինչպես մենք»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ ԱԱ-2018։ Իտալացիները որակավորման փուլում զբաղեցրին 2-րդ տեղը և փլեյ-օֆֆում պարտվեցին Շվեդիային: