Նեյմարը հստակեցրել է, թե արդյոք ԱԱ-2022-ից հետո կարող է ավարտել միջազգային կարիերան

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը բացատրել է Աշխարհի 2022 թվականի առաջնության մասին իր խոսքերը, որոնք ասել է հոկտեմբերին:

Բրազիլացին ասել էր. «Աշխարհի 2022 թվականի առաջնությունը վերջինն է լինելու իմ կարիերայում, կարծում եմ: Չգիտեմ, արդյոք բավականաչափ ուժ ունեմ խաղալու համար»:

«Մարդիկ լիովին սխալ են հասկացել իմ խոսքերը։ Այո, ես ասացի, որ Աշխարհի այս առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար, և ես պետք է դրան մոտենամ լավագույն մարզավիճակում։ Ես կտամ իմ առավելագույնը, քանի որ այս վերաբերմունքով գնում եմ ցանկացած խաղի։

Եթե ​​վաղը պետք է խաղամ, ուրեմն խաղադաշտ եմ դուրս գալիս այնպես, կարծես սա իմ կյանքի վերջին հանդիպումն է։ Նմանապես, ես պատրաստվում եմ Աշխարհի գալիք առաջնությանը: Ես չգիտեմ, թե ինչ կարող է լինել վաղը.

Մարդիկ կարծում էին, որ ցանկանում եմ հեռանալ ազգային թիմից և ավարտել կարիերաս։ Ուզում էի ասել, որ այս մրցաշարին եմ մոտենում այնպես, ինչպես վերջինը: Ինչո՞ւ։ Որովհետև հայտնի չէ, թե ինչ կարող է լինել ապագայում»,- ասել է Նեյմարը: