«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է Պորտուգալիայի հավաքականում ելույթների հնարավոր դադարեցման մասին հարցին.
– Մտածե՞լ եք հավաքականից հեռանալու մասին՝ ակումբային կարիերան երկարացնելու համար։
– Բայց ինչու? Կարծում եմ՝ ժամանակը դեռ չի եկել։ Խոսքը ոչ թե այն մասին է, թե ինչ են ուզում մարդիկ, այլ այն, թե ես ինչ եմ ուզում:
Երբ զգում ես, որ այլևս չես կարող վազել, դրիբլինգ անել, հարվածել դարպասին… Բայց ես դեռ ունեմ այս ամենը, ուստի ուզում եմ շարունակել, քանի որ դեռ մոտիվացված եմ։ Ցանկանում եմ գնալ էլ ավելի բարձր մակարդակի,- ասել է Ռոնալդուն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին 36-ամյա հարձակվողը գերազանցել է ազգային հավաքականի գոլերի քանակով համաշխարհային ռեկորդը։ Այժմ պորտուգալացին հավաքականում ունի խփած 115 գոլ։