Արսեն Զախարյանը ՌՊԼ-ում հերթական փայլուն ցուցանիշը գրանցեց

Այս պահին «Դինամոն» ՌՊԼ-ի 12-րդ տուրի մեկնարկային խաղում մրցում է «Խիմկիի» հետ (4:1):

«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն առաջին խաղակեսում երկու անգամ գոլային փոխանցում կատարեց թիմակիցներին՝ հանդիպման 12-րդ րոպեին կիսապաշտպանը գոլային փոխանցում կատարեց Նիկոլա Մորոյին, իսկ 26-ին՝ Վյաչեսլավ Գրուլևին։ Նկատենք, որ Զախարյանը երկու փոխանցումներն էլ կատարեց անկյունայիններից: Երկրորդ կեսում Զախարյանը գոլային փոխանցումների հեթ-տրիկ ձևակերպեց երկրորդ կեսում:

Այս գոլային փոխանցումների շնորհիվ Զախարյանը ՌՊԼ-ի լավագույն ասիստենտների ցուցակում բարձրացել է 1-ին հորիզոնական (5 գոլային փոխանցում): Ռիֆատ Ժեմալետդինովի («Լոկոմոտիվ») և Սեբաստիան Շիմանսկու («Դինամո») անվան դիմաց կա գրանցած 4 ասիստ: