ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի Լիգայի խմբային փուլի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի անունը։
«Լեսթերի» հարձակվող Պատսոն Դական դարձավ շաբաթվա լավագույնը, որը 4 գոլ խփեց «Սպարտակին»։ Անգլիական ակումբը 4:3 հաշվով հաղթեց մոսկովյան թիմին:
Մրցանակին հավակնում էին նաև «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն, «Վեսթ Հեմի» պաշտպան Իսա Դիոպը և «Լիոնի» հարձակվող Կարլ Տոկո-Էկամբին։