«Չելսիի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերներն ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից (4:0) հետո, որում նա դարձել էր դուբլի հեղինակ, խոսել է իր հասցեին ուղղված քննադատությունների մասին:
«Ես ստիպված էի անտեսել այն (քննադատությունը): Եթե ես շարունակեի մտածել այդ մասին, ապա չէի կարողանա խաղալ:
Ես գիտեի, որ ինչ-որ պահի գոլերը կգան: Գիտեմ, թե ինչի եմ ընդունակ: Եթե դու դուր ես գալիս մարզչին, և նա հույսեր է կապում քեզ հետ, ապա դա լավ է», – 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Sun-ը: