Անտուան Գրիզմանը պատմական նվաճման հասավ Ֆրանսիայի հավաքականում

Ֆրանսիայի եւ Իսպանիայի հավաքականները (0:0, առաջին խաղակես) Ազգերի Լիգայում սկսեցին եզրափակիչ հանդիպումը:

Հարձակվող Անտուան ​​Գրիզմանը խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում:

Այսպիսով, ֆուտբոլիստն իր 100-րդ հանդիպումն է անցկացնում Ֆրանսիայի հավաքականում:

Նա դարձավ նման նվաճմամբ իններորդ խաղացողը: Լիլիան Թյուրամը, Ուգո Լյորիսը, Թիերի Անրին, Մարսել Դեսային, Օլիվյե Ժիրուն, Զինեդին Զիդանը, Պատրիկ Վիեյրան, Դիդյե Դեշամը 100 և ավելի խաղ են անցկացրել ազգային հավաքականի կազմում: