Բրազիլացի հարձակվող Նեյմարը կիսվել է Կոլումբիայի հավաքականի դեմ Աշխարհի 2014 թվականի առաջնության քառորդ եզրափակիչում ստացած վնասվածքի մասին հիշողություններով:
«Դա իմ կարիերայի ամենավատ պահերից մեկն էր: Իմ երազանքը փչացավ խաղալ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, եզրափակիչ …
Երբ ցավեց մեջքս, Մարսելոն փորձեց օգնել ինձ վեր կենալ, բայց չկարողացավ: Ոտքերս չէի կարողանում շարժել, ոտքի կանգնելու ուժ չունեի: Ես ասացի. «Չեմ կարող, ոչինչ չեմ զգում»: Եվ ինձ ուղարկեցին հիվանդանոց:
Հիշում եմ, որ ոտքս թեքված էր, և բժիշկները ձգեցին այն: Ես ցնցում զգացի: Չկարողացա ոտքերս շարժել և սկսեցի լաց լինել:
Հիվանդանոցում զննեցին ինձ: Եվ բժիշկն ասաց ինձ. «Ես երկու նորություն ունեմ՝ մեկը լավ, և մեկը վատ: Ո՞ր մեկն եք ուզում»: Ես ասացի. «Վատ լուրը ասա»:
Նա ասաց. «Դուք այլևս չեք խաղա աշխարհի առաջնությունում»: Իսկ հետո ի՞նչ լավ: Եվ նա ասաց.
Հետո լաց եղա, քանի որ վնասվածքի պատճառով ստիպված էի ավարտել մրցաշարը»,- վավերագրական ֆիլմում ասել է Նեյմարը: