Ռոբերտո Մարտինեսն ամփոփեց Ազգերի Լիգայում Բելգիայի հավաքականի գրանցած արդյունքը

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն Ազգերի Լիգայում 3-րդ տեղի համար Իտալիայի հետ հանդիպման արդյունքն (1: 2) ամփոփեց:

«Լավ հանդիպում էր. Երկու թիմերն էլ հանդես եկան բարձր մակարդակով: Ճիշտ վերաբերմունք կար՝ գոլեր խփելու:

Ես հիասթափված եմ, թե ինչպես ենք մենք գնդակներ բաց թողնում: Հանդիպման ելքը վճռվեց պահերի իրագործմամբ:

Ինձ դուր եկավ այս թիմի կերպարը: Ֆուտբոլիստներն ամբողջ ուժը դաշտում թողեցին երկրորդ խաղակեսում:

Մենք հիասթափված ենք Ազգերի Լիգայի արդյունքներից, բայց մենք պետք է օգտագործենք ձեռք բերված փորձը՝ հաղթողի մտածելակերպի հասնելու համար: Մենք կարող ենք հիմք ընդունել, թե ինչպես խաղացինք առաջին խաղակեսում Ֆրանսիայի դեմ և ինչպես արձագանքեցինք Իտալիայի  դեմ խաղում մրցակցի խփած գոլերին»,- ասաց Մարտինեսը: