Տարօրինակ պատճառով Կազեմիրոն չի մասնակցի Բրազիլիայի հավաքականի առաջիկա խաղերին 

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն չի մասնակցի Բրազիլիայի հավաքականի 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերին: Այս մասին հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի մամուլի ծառայությունը:

Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարի խոսքով՝ ատամի բորբոքման պատճառով կիսապաշտպանը չի կարողանա օգնել թիմին: Բրազիլիան հոկտեմբերին կանցկացնի երեք խաղ:

Սելեսաոն կմրցի Վենեսուելայի, Կոլումբիայի և Ուրուգվայի հետ: