Ալեքսանդր Պետրակովը խոսել է Ռուսլան Մալինովսկուն Ուկրաինայի հավաքական չհրավիրելու մասին

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Պետրակովը խոսել է «Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկուն Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական հաջորդ հանդիպումների համար չհայտավորելու մասին:

«Կարծում էի, որ սա առաջին հարցն է լինելու: Ամբողջ երկիրն այդ հարցից չի կարողանում քնել: Անառակ Պետրակով – նա պետք է զանգի, ներողություն խնդրի, ծնկի իջնի: Ես արդեն մեծ ֆուտբոլում ամեն ինչ ասել եմ Մալինովսկու մասին, ամբողջ ճշմարտությունը, բայց մեր երկրում ճշմարտությունը ոչ ոքի պետք չէ:

Ինձ այստեղ սովորեցրին և ասացին, որ մեր երկրում ճշմարտությունն ասել հնարավոր չէ: Այլևս ոչինչ չեմ ասի»,- ասել է Պետրակովը: