Կառլո Անչելոտտին նշել է «Շերիֆի» հետ խաղում կրած պարտության հիմնական պատճառը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ասել է, որ «Շերիֆի» հետ խաղում (1:2) տակտիկական փոփոխությունները չի համարում պարտության պատճառը:

Մադրիդցիների կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հանդիպումն ավարտեց ձախ պաշտպանի դիրքում, իսկ Ֆեդերիկո Վալվերդեն՝ աջ:

«Կարծում եմ, որ Կամավինգան սովոր է այս դիրքին, իսկ Վալվերդեն շատ էր առաջ շարժվում աջ եզրից:

Մենք վերահսկում էինք խաղը և չենք պարտվել այն պատճառով, որ Կամավինգան խաղում էր ձախ պաշտպանի դիրքում: Մենք պարտվեցինք հանգամանքների անհաջող դասավորության պատճառով, … »,- ասել է Անչելոտտին, հայտնում է Marca-ն: