«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ «ազնվականների» կիսապաշտպան Նգոլո Կանտեն վերականգնվել է վնասվածքից և կարող է մանսակցել ԱՊԼ-ի, 5-րդ տուրի խաղին՝ «Թոթենհեմի» դեմ․
«Կանտեն վերադարձել է, նրա մոտ ամեն ինչ լավ է և կարող է խաղալ»,- ասել է մամուլի ասուլիսի ժամանակ Տուխելը։
Հիշեցնենք, որ «Թոթենհեմ» – «Չելսի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, ժամը 19։30-ին։