Հայտնի է Եվրոպա Լիգայի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի անունը

ՈՒԵՖԱ-ն անվանել է Եվրոպա Լիգայի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի անունը։

Այդ ֆուտբոլիստը ՊՍՎ-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն է։ 29-ամյա գերմանացին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում։

Մրցանակի համար պայքարում էին նաև «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը, «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը և «Բետիսի» ֆուտբոլիստ Խուանմին։