Գարեթ Սաութգեյթը ցանկանում է, որ ավելի շատ կանայք աշխատեն Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայում

Գարեթ Սաութգեյթը ցանկանում է, որ ավելի շատ կանայք աշխատեն Անգլիայի կենտրոնակայանում

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կարծում է, որ Անգլիայի շտաբում պետք է ավելի շատ կանայք լինեն: 51-ամյա մասնագետի խոսքով՝ իր շտաբի 40 անդամներից միայն 3-ն են կանայք:

«Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան իրականում շատ բազմազան է սեռային առումով։ 38 տոկոսը կանայք են: Աղջիկս ասաց ինձ. «Դա լավ է, այնպես չէ՞, հայրիկ»: Եվ ինձ համար սա ևս մեկ հիանալի հիշեցում է, թե ինչպիսի աշխարհ եմ ուզում իմ աղջկա համար, ինչ հնարավորություններ եմ ցանկանում նրա համար:

Այն շատ արագ փոխվում է այն տեսանկյունից, թե ինչպես ես դիտարկում կանանց սպորտը և կանանց համար մեր սպորտաձևի հնարավորությունները», – ասաց Սաութգեյթը: