Հայտնի են դարձել Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անվանակարգերը

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա Լիգայի խմբային փուլի շաբաթվա լավագույն մրցանակի չորս հավակնորդների անունները:

Մրցանակի հավակնորդներն են «Բետիսի» վինգեր Խուանմին, ով 2 գոլ է խփել «Սելթիկի» հետ հաղթական խաղում (4:3), ՊՍՎ-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, ով գոլ և գոլային փոխանցում է կատարել «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (2:2), «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օշիմենը, ով դուբլի հեղինակ դարձավ «Լեսթերի» դեմ խաղում (2: 2) և «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, ով գոլի հեղինակ դարձավ Զագրեբի «Դինամոյի» դեմ հաղթական խաղում (2:0):

https://twitter.com/EuropaLeague/status/1438785838146629634?s=20