«Լիոնի» պաշտպան Ժերոմ Բոատենգը բողոքարկել է դատարանի որոշումը՝ իրեն նախկին ընկերուհու նկատմամբ ընտանեկան բռնության համար մեղավոր ճանաչելու և 1,8 միլիոն եվրոյի չափով բարոյական վնասի փոխհատուցման համար:
Մյունխենի շրջանային դատարանի խոսնակը SID-ին ասել է, որ թե՛ Բոատենգի փաստաբանը, թե՛ դատախազը վիճարկել են դատավճիռը:
Մեկ շաբաթ առաջ Բոատենգն ակնհայտորեն ցնցված էր, քանի որ մեղավոր էր ճանաչվել իր երկվորյակ դուստրերի մոր վրա բռնություն գործադրելու համար, երբ զույգը 2018 թվականին արձակուրդում էր:
Դատախազը դատարանին խնդրեց Բոատենգին դատապարտել 18 ամսվա պայմանական ազատազրկման և 1,5 միլիոն եվրո տուգանքի, սակայն աշխարհի չեմպիոնը խուսափեց ազատազրկումից: