«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը խոսել է Ջանլուիջի Դոննարումայի մասին: Սլովենացին կարծում է, որ ՊՍԺ–ի դարպասապահն ունակ է դառնալ աշխարհի լավագույն դարպասապահը:
«Դոննարուման ունի բոլոր հատկությունները լավագույնը լինելու համար: Բայց հիմա ես չեմ տեսնում այնպիսի դարպասապահի, ով բոլորին նկատելիորեն գերազանցում է», – Հանդանովիչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Դոննարուման վերջերս է ազատ գործակալ կարգավիճակով «Միլանից» տեղափոխվել է ՊՍԺ: