Սամիր Հանդանովիչ. «Դոննարումման կարող է դառնալ աշխարհի լավագույն դարպասապահը»

«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը խոսել է Ջանլուիջի Դոննարումայի մասինՍլովենացին կարծում է, որ ՊՍԺի դարպասապահն ունակ է դառնալ աշխարհի լավագույն դարպասապահը:

«Դոննարուման ունի բոլոր հատկությունները լավագույնը լինելու համար:  Բայց հիմա ես չեմ տեսնում այնպիսի դարպասապահի, ով բոլորին նկատելիորեն գերազանցում է», – Հանդանովիչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Դոննարուման վերջերս է ազատ գործակալ կարգավիճակով «Միլանից» տեղափոխվել է ՊՍԺ: