Իտալիայի հավաքականը թարմացրեց համաշխարհային ռեկորդը

Սեպտեմբերի 8-ին Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում մրցեցին Իտալիայի և Լիտվայի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց Ռոբերտո Մանչինիի թիմի հաղթանակով՝ 5:0 հաշվով:

Իտալիան անպարտելիության շարանը հասցրեց 37 խաղի՝ թարմացնելով վերջին խաղում իր իսկ սահմանած ռեկորդը (1935-1939, 30 խաղ անպարտելի): Համաշխարհային ռեկորդ սահմանել էր Բրազիլիան (1993-1996թթ.) և Իսպանիան (2007-2009թթ.)՝ հավաքականներ, որոնք չէին պարտվել 35 անընդմեջ խաղերում։

Իտալիան վերջին անգամ պարտվեց 2018 թվականի սեպտեմբերին, երբ Ազգերի լիգայի մրցաշարում թիմը 0-1 հաշվով զիջեց Պորտուգալիային։