ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը տվել է բացասական գնատահական, Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցակացնելու գաղափարին․
«Մրցաշարի արժեքը հենց նրանում է, որ այն տեղի է ունենում չորս տարին մեկ։ Դրան սպասում են, ինչպես Օլիմպիական խաղերին, որպես մեծագույն սպորտային իրադարձություն։ Չեմ տեսնում, որ ֆեդերացիաները աջակցեն դրան։
Խաղալ ամեն ամառ մեկամսյա մրցաշար՝ մահացու է ֆուտբոլիստների համար։ Դրանից զատ, դա ազդում է նաև կանանց աշխարհի առաջնության և օլիմպիական ֆուտբոլի վրա։ Կարծում եմ, որ դա ընդհանրապես տեղի չի ունենա, քանի որ դա կազդի ֆուտբոլային օրենքների վրա»,- ասել է Չեֆերինը։