Իտալիայի հավաքականի հարձակվող Ջակոմո Ռասպադորին մեկնաբանել է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Լիտվայի ընտրանու նկատմամբ 5-0 հաշվով տարած հաղթանակը: Հարձակվողը Իտալիայի հավաքականի կազմում իր առաջին գոլը խփեց՝ 21 տարեկան հասակում:
«Դժվար է մարսել կատարվածը: Սա հպարտանալու առիթ է իմ ընտանիքի համար: Կատարյալ էր: Մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել:
Մանչինին մեզ ասաց, որ զվարճացեք և օգտվեք այս հնարավորությունից: Ինձ պես երիտասարդ ֆուտբոլիստի համար ամենակարևորը կարողանալն ու դրանից օգտվելն է: Ես իսկապես երջանիկ եմ:
Պատրաստվում եմ հոկտեմբերի վերջին անատոմիայի քննությանս: Ես միշտ մտածել եմ, որ ուսումս կարող է զուգորդվել մարզական կարիերայիս հետ և ես կշարունակեմ այն: Իտալիայի հավաքականի հարձակվող դառնալը բոլորի երազանքն է: Տեսնենք, թե ամեն ինչ ինչպես կընթանա ապագայում», – Ռասպադորիի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: