Հարի Քեյնը հավաքականում խփած գոլերի քանակով շրջանցեց «Ման․Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստին

Սեպտեմբերի 8-ին Վարշավայում կայացավ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական հանդիպումը Լեհաստանի և Անգլիայի հավաքականների միջև: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Լեհաստանի հավաքականի դարպասը գրավեց «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը: 28-ամյա հարձակվողը գոլ խփեց որակավորման 15-րդ անընդմեջ խաղում:

Այս գոլը դարձավ Քեյնի համար 41-րդը Անգլիայի հավաքականում: Այս ցուցանիշով նա առաջ անցավ Մայքլ Օուենից (40) և մտավ երեք առյուծների պատմության լավագույն ռմբարկուների հնգյակ: Ավելի հաճախ միայն Ջիմի Գրիվզը (44), Գարի Լինեկերը (48), Բոբի Չարլթոնը (49) և Ուեյն Ռունին (53) գոլի հեղինակ են դարձել Անգլիայի հավաքականում: