Հանս Ֆլիք․ «Գերմանիայի հավաքականը դեռ 100%-ով պատրաստ չէ»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիքը մեկնաբանել է Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Իսլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը (4:0):

«Մենք ընդամենը մի քանի մարզում ենք անցկացրել: Մեր նպատակը երեք հանդիպումներում հաղթելն էր, և մենք դրան հասանք: Մենք քայլ առաջ ենք կատարել: Մենք դեռ 100 տոկոսով պատրաստ չենք, սակայն մենք ճիշտ ուղու վրա ենք:

Վերները այս բոլոր երեք խաղերին մասնակցեց 90 րոպե, որոնք, անշուշտ, մեծ էներգիա խլեցին նրանից: Նա նաև գոլ էր խփում յուրաքանչյուր խաղում: Հետևաբար, նա ճիշտ ուղու վրա է», – Ֆլիքի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: