Սեպտեմբերի 7-ին Օսլոյում կայացավ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական հանդիպումը Նորվեգիայի և Ջիբրալթարի հավաքականների միջև: Նորվեգացիները հաղթեցին 5:1 հաշվով, իսկ հանդիպման գլխավոր հերոսը սկանդինավների հարձակվող Էրլինգ Հոլանդն էր, ով դարձավ 3 գոլի հեղինակ:
Ինչպես նշում է ESPN-ը, սա Հոլանդի 11-րդ հեթ-տրիկն է: Նա ավելի շատ հեթ-տրիկի հեղինակ է դարձել, քան լեգենդներ, ինչպիսիք են Ուեյն Ռունին (10), Սամուել Էտո՛Օն (9) և Ֆերնանդո Տորեսը (8) իրենց ամբողջ կարիերայի ընթացքում: Ընդ որում, Հոլանդը ներկայումս 21 տարեկան է:
https://twitter.com/ESPNFC/status/1435641586403184643?s=20