«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը չի պատրատվում ավարտել իր ելույթները Բունդեսթիմում․
«Ես չեմ ավարտել կարիերաս հավաքականում։ Ես շատ էի հիասթափվել ԵՎՐՈ-յում մեր դուրս մնալուց։ Ինձ պետք էր ժամանակ, որպեսզի վերականգնվեի այդ սայթաքումից։
Ես խոսել եմ Հանսիի հետ հեռախոսով, մենք երկար շփվեցինք։ Նա ինձ բացատրեց, թե ինչպես է պատրաստվում հաջողության հասնել և թե ինչ դեր ես կունենամ հավաքականում»,- ասել է Գյունդողանը։
Հիշեցնենք, որ 30-ամյա Գյունդողանը հանդես է գալիս Բունդեսթիմում 2011 թվականից։ Նա անցկացրել է 44 հանդիպում։