«Այաքսը» գլխավորում է «Կոպենհագենի» հարձակվողի համար պայքարը

Հոլանդիայի գրանդը մտադիր է պայմանագիր կնքել «Կոպենհագենի» հարձակվող Մոհամմեդ Դարամիի հետ:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ամստերդամցիներին հաջողվել է բանավոր համաձայնության գալ «առյուծների» հետ 19-ամյա խաղացողի ապագա տրանսֆերի վերաբերյալ:

Մոտակա օրերին Մուհամեդ Դարամին պետք է բուժզննում անցնի, որից հետո կողմերը պայմանագիր կկնքեն:

Դանիական ակումբի կազմում Դարամին անցկացրած 91 խաղում դարձել է 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: