ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպումից հետո, որն ավարտվեց «Չելսիի» հաղթանակով, դարպասապահ Կեպա Արիսաբալագան տվել է իր մեկնաբանությունները։ Իսպանացին դուրս եկավ խաղադաշտ ավելացված ժամանակի վերջում, որպեսզի մասնակցի հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին․
«Ոչ տիպիկ իրավիճակ։ Էդուարը և ընդհարապես ամբողջ թիմը ահռելի աշխատանք կատարեցին։ Ստացվեց ծանր խաղ շատ դժվար մրցակցի դեմ, սակայն մեդալները մեզ մոտ են։
Այս իրավիճակը ոչ ստադարտ էր, սակայն ես պատրաստ էի, քանի որ գիտեի, որ նման բան կարող է լինել։ Փորձում էի պետքական պահին լինեի պատրաստ ինչպես ֆիզիկապես այնպես էլ հոգեպես»,- ասել է Կեպան։