Սթիվեն Ջերարդի «Ռեյնջերսը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի հաջորդ երկու պատասխան խաղերն անցկացվել են: Գլազգոյում «Ռեյնջերսը» հյուրընկալեց «Մալմյոյին» և պարտվեց 1:2 հաշվով, ինչպես և առաջին հանդիպմանը՝ այդպիսով լքելով եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարը: Շվեդների կազմում դուբլ ձևակերպեց Անտոնիո-Միրկո Կոլակը:

Զուգահեռ խաղում Զագրեբի «Դինամոն» հաղթեց «Լեգիային» և դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ: Միակ գոլը Բարտոլ Ֆրանչիչի ակտիվում գրանցվեց:

Խմբային փուլում տեղի համար «Մալմյոն» կմրցի «Լուդոգորեցի» հետ, իսկ «Դինամոն» կհանդիպի «Ալաշկերտին» պայքարից դուրս թողած մոլդովական «Շերիֆին»: