Էրլինգ Հալանդը ցուցադրել է իր նախընտրած բաժակը. (Լուսանկար)

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը Instagram-ի (story) բաժնում ցուցադրել է իր սիրելի բաժակը:

Նորվեգացի ֆուտբոլիստի գավաթը պատկերում է դաղստանցի բլոգեր Խասբուլլա Մագոմեդովին, ով առավել հայտնի է որպես Հասբիկ:

Խասբուլլա Մագոմեդովը 18 տարեկան է, և նա տառապում է մի հիվանդությամբ, որի պատճառով հասակը չէր կարող մեծանալ մինչև մեկ մետր: Հասբիկի հասակը 93 սանտիմետր է, իսկ քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը: