Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ հանդիպման շրջանակներում միմյանց հետ մրցում են Իսպանիան ու Բրազիլիան:
Իսպանացիների համար այսօր Օլիմպիական խաղերի 4-րդ, իսկ բրազիլացիների՝ 5-րդ եզրափակիչն է: Թիմերից մեկն այսօր կդառա Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, քանի որ և՛ իսպանացիներին, և՛ բրազիլացիներին մինչ օրս հաջողվել է մեկական անգամ դառնալ Օլիմպիական խաղերի չեմպիոն: Իսպանիան լավագույնն է դարձել 1992 թվականին, երբ Բարսելոնայում անցկացված խաղերի շրջանակներում տանտերերը 3-2 հաշվով առավելության հասան լեհերի նկատմամբ: Բրազիլացիները նույնպես լավագույնը դարձան տնային Օլիմպիադայում՝ լավագույնը դառնալով 2016 թվականին, երբ 2016 թվականին Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչում ետխաղյա 11մ. հարվածաշարի օգնությամբ հաղթեցին գերմանացիներին: Այսինքն՝ Բրազիլիան նաև գործող չեմպիոնն է:
Բացի այդ իսպանացիները պարտվել են երկու եզրափակիչներում. 1920 թվականին Բելգիային, իսկ 2000 թվականին՝ Կամերունին: Բրազիլացիներն ունեն ձախողած 3 եզրափակիչ: Հարավ-ամերիկացինեը պարտվել են 1984 թվականին Հարավսլավիային, 1988 թվականին՝ ԽՍՀՄ-ին, իսկ 2012 թվականին՝ Մեքսիկային:
Նշենք նաև, որ Օլիմպիական խաղերի շրջանակներում Իսպանիան ու Բրազիլիան միմյանց հետ մրցում են 3-րդ անգամ: Նախորդ 2 խաղերից մեկում հաղթել է Իսպանիան (1968թ.), իսկ մյուսում՝ Բրազիլիան (1976թ.):