ԱՄՆ-ի հավաքականի առաջատար Կառլի Լլոյդին վիրավորել են ծնկի չիջնելու համար

ԱՄՆ կանանց հավաքականի առաջատարներից մեկը՝ Կառլի Լլոյդը քննադատության է արժանացել ԶԼՄ-ների կողմից, այն բանից հետո, երբ չի ցանկացել ծնկի իջնել կապված ռասիստական ակցիաների հետ։ Այդ դրվագը տեղի է ունեցել Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերի, ֆուտբոլի կանանց մրցաշարի, երրորդ տեղի համար պայքարի ընթացքում։

Ավելի վաղ, մրցաշարի ընթացքում Լլոյդը մասնակցել է այդ ակցիային, իսկ հինգշաբթի դարձավ թիմի միակ ֆուտբոլիստը, ով կանգնած մնաց։ Իր արարքը 39-ամյա մարզիկը հրաժարվեց մեկնաբանել, սակայն ԶԼՄ-ները կապում են այս արարքը կիսեզրափակիչում ցավալի պարտության հետ։

https://twitter.com/mollyhc/status/1423274987499180032