Հայտնի են Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանության արդյունքները

Շվեյցարական Նյոն քաղաքում կայացավ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը:

Չեմպիոնների ճանապարհ 

«Զալցբուրգ» (Ավստրիա) – «Բրոնդբյու» (Դանիա)

«Կլուժ» (Ռումինիա) / «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) / «Սլավիա» (Չեխիա)

«Մալմյո» (Շվեդիա) / «Ռեյնջերս» (Շոտլանդիա) – «Օլիմպիակոս» (Հունաստան) / «Լուդոգորեց» (Բուլղարիա)

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) / «Շերիֆ» (Մոլդովա) – «Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա) / «Լեգիա» (Լեհաստան)

 

Լիգաների ներկայացուցիչների ճանապարհ

«Մոնակո» (Ֆրանսիա) / «Սպարտա» (Չեխիա) – «Գենկ» (Բելգիա) / «Շախտյոր» (Ուկրաինա)

«Սպարտակ» (Ռուսաստան) / «Բենֆիկա» (Պորտուգալիա) – ՊՍՎ (Նիդերլանդներ) / «Միդտյուլանդ» (Դանիա)

Չեմպիոնների Լիգայի 2021/22 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 17-ին և 18-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 24-ին ու 25-ին: