Ռոնալդինյո. «Սա միակ բանն էր, ինչը պակասում էր Մեսսիին: Ես շատ ուրախ եմ նրա համար»

«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի հավաքականի հետ Ամերիկայի Գավաթը նվաճելու մասին:

«Ես շատ վշտացած էի Բրազիլիայի պարտությունից, բայց ես շատ ուրախ եմ Լեոյի հսմար:  Սա միակ բանն էր, որ նրան պակասում էր:  Երջանիկ եմ, տեսնել ընկերներիս երջանիկ:

Մենք Լեոյի հետ ամեն օր չենք շփվում, նա շատ դժվար կյանք ունի, բայց մենք շփվում ենք, երբ առիթ է ստեղծվում:  Մենք շատ ենք հարգում միմյանց», – ասել է բրազիլացի լեգենդը: