«Լիվերպուլը» հետաքրքրված է «Բավարիայի» 30-ամյա կիսապաշտպան Սերժ Գնաբրիի ծառայություններով։
Caught Offside-ի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել նման մակարդակի ֆուտբոլիստի հետ, որը կարող է ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը։
Աղբյուրի տվյալներով՝ «Բավարիան» ցանկանում է պահել ֆուտբոլիստին, բայց միայն այն դեպքում, եթե նա երկարաձգի պայմանագիրը՝ ավելի ցածր աշխատավարձով։
Գնաբրիի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։