Պեպ Գվարդիոլան կանցկացնի իր 1000-րդ հանդիպումը որպես մարզիչ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպման մասին։ Այս հանդիպումը կլինի իսպանացի մարզչի կարիերայի 1000-րդը։

«Եթե ես կարողանայի մրցակից ընտրել նման անձնական տարեդարձի համար, «Լիվերպուլը» կլիներ լավագույն տարբերակը։ Ես այս երկրում եմ երկար ժամանակ։ Իհարկե, «Բարսելոնան» իմ կյանքի կարևոր մասն է կազմում։ Ես այնտեղ էի որպես գնդակի տղա, ֆուտբոլիստ և մարզիչ։

«Բավարիան» անհավանական բեմ էր։ Բայց «Լիվերպուլը», հատկապես Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ, մեր գլխավոր մրցակիցն է այս երկրում։ Ավելի լավը չէր կարող լինել։ Այդպիսին է ճակատագիրը, տիեզերքի կամքը։

Հուսով եմ, որ մեր երկրպագուները կգան մարզադաշտում նշելու իմ տարեդարձը, և միասին մենք կարող ենք հաղթել լուրջ մրցակցի», – ասել է Գվարդիոլան ակումբի պաշտոնական կայքում։

Պրեմիեր Լիգայում անցկացրած 10 խաղից հետո «Լիվերպուլը» 18 միավորով երրորդ տեղում է։ «Մանչեսթեր Սիթին»՝ երկրորդը՝ 19 միավորով։