Ռուբեն Ամորիմը առաջին անգամ մրցանակ է նվաճել Պրեմիեր Լիգայում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ։

Հոկտեմբեր ամսում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի երեք հանդիպում է անցկացրել՝ հաղթելով յուրաքանչյուրում, զգալիորեն բարելավելով իր դիրքը մրցաշարային աղյուսակում և այժմ ընդամենը մեկ միավորով հետ է մնում լավագույն եռյակից։

Հիշեցնենք, որ Ռուբեն Ամորիմը առաջին անգամն է արժանացել Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն մարզչի մրցանակին։