Opta-ն հրապարակել է Չեմպիոնների Լիգայի գավաթի ֆավորիտների անունները

Ըստ Opta-ի՝ Լոնդոնի «Արսենալը» Չեմպիոնների Լիգայի գավաթի այս խաղարկության հաղթողի գլխավոր հավակնորդն է: Սուպերհամակարգիչը լոնդոնյան ակումբի հաղթանակի հավանականությունը գնահատում է 23,5%: Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է (14,3%), իսկ «Մանչեսթեր Սիթին» եզրափակում է առաջին եռյակը (12,9%):

TOP-5 եզրափակում են «Լիվերպուլն» (11,7%) ու ՊՍԺ-ն (10,2%): Մյուս թիմերի շանսերը Opta-ն 5%-ից քիչ է գնահատում:

1. «Արսենալ» – 23,5%
2. «Բավարիա» – 14,3%
3. «Մանչեսթեր Սիթի» – 12,9%
4. «Լիվերպուլ» – 11,7%
5. «Պարի Սեն-Ժերմեն» – 10,2%
6. «Ռեալ Մադրիդ» – 4,7%
7. «Բարսելոնա» – 4,2%
8. «Ինտեր» – 4,1%
9. «Չելսի» – 3,8%
10. «Նյուքասլ» – 3,4%