«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ, հաղորդում է AS-ը։ Իսպանական ակումբը տեղեկացրել է, որ ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ձախ ոտքի կիսաջլային վնասվածք։
«Ռեալ Մադրիդը» մոտակա 5 հանդիպումները կանցկացնի մրցակիցների հարկի տակ, որոնցից 4-ին 25-ամյա Չուամենին չի մասնակցի: Ֆրանսիացին բաց կթողնի «Ռայո Վալյեկանոյի», «Էլչեի» և «Ժիրոնայի» հետ խաղերը, ինչպես նաև բաց կթողնի Չեմպիոնների Լիգայում կայանալիք «Օլիմպիակոսի» հետ հանդիպումը: Հարցականի տակ է նաև Չուամենիի մասնակցությունը Բիլբաոյի «Ատլետիկի» (03/12) հետ կայանլիք արտագնա մրցավեճին:
Այս մրցաշրջանում Չուամենին մասնակցել է Լա Լիգայի 11 և Չեմպիոնների Լիգայի չորս խաղերի, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: